Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Սրտանոթային հիվանդությունների աճ չկա՞

Սրտանոթային հիվանդությունների աճ չկա՞

Վերջին տարիներին հայաստանցիների շրջանում մեծ տարածում են գտել սրտանոթային հիվանդությունները, որոնց մասին բազմիցս ահազանգել են մասնագետները:

 

Այս տարվա ընթացքում առողջապահական ոլորտի հեղինակավոր մի շարք բժիշկներ վերլուծություններ կատարեցին` փորձելով գտնել դրանց պատճառները եւ կանխարգելիչ միջոցառումների փաթեթներ առաջարկել: Հիշեցնենք, որ հասարակության մոտ խուճապ առաջացավ հատկապես զորակոչային տարիքի երիտասարդների մոտ սրտանոթային հիվանդությունների հայտնաբերման մեծ ցուցանիշից հետո: Ընդ որում` հայտարարվեց, որ սրտամկանի ինֆարկտների քանակը գնալով աճում է, ավելին` արձանագրվում է հիվանդության երիտասարդացում:

 

«Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի» գիտական գծով փոխտնօրեն, «Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի» տնօրեն, Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը, սակայն, հասարակության մեջ խուճապ չի տեսնում, քանի որ, ըստ նրա` սրտանոթային հիվանդությունների աճի միտում չի արձանագրվել:

 

Պ. Զելվեյանը համարում է, որ սրտանոթային հիվանդությունների պատկերն ազգաբնակչության մոտ նույնն է, ինչ 5 կամ 10 տարի առաջ էր, այլ կերպ ասած` հիվանդությունը փոփոխության չի ենթարկվել, իսկ տարածվածության մակարդակը նույնն է. «Սրտանոթային հիվանդությունների վիճակագրական տվյալներով` ամբողջ աշխարհում այդ հիվանդության տարածվածության մակարդակը 5-10 տարիների ընթացքում չի զարգացել»: «Ասում եք` հասարակական կարծիք կամ համոզմունք կա, որ տարածվածությունը մեծացել է. անկեղծ ասած` ձեր այդ դիտարկումն ինձ ուրախացնում է, որովհետեւ, ինչպես հասարակության, այնպես էլ` զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը վերջապես սեւեռվեց սրտանոթային հիվանդությունների վրա»:

 

Այդուհանդերձ, Պ. Զելվեյանը համարում է, որ սրտանոթային հիվանդությունների տարածվածություն մեր հանրապետությունում չի արձանագրվել, պարզապես, ինչպես մասնագետներն, այնպես էլ` շարքային քաղաքացիները սկսել են ավելի շատ խոսել այս խնդրի մասին: Բացի այդ, մասնագետի կարծիքով` Հայաստանում առողջությանը հետեւելու եւ բուժհաստատություններ դիմելու կուլտուրա է ձեւավորվում: «Եթե ուշադիր վերլուծում ենք իրավիճակը` համոզվում ենք, որ հասարակությունն առողջությանը հետեւելու իմաստով ավելի ուշադիր է դարձել: Ավելի վաղ են զգում, գնահատում իրավիճակը եւ հաճախ են դիմում բժշկին այդ շեղումները կարգավորելու համար: Հասարակության առողջության համար ամենակարեւոր բանը կանխարգելումն է, իսկ սրտանոթային հիվանդությունները մեր ընդհանուր մահացության 50%-ից ավելին են կազմում: Եթե մենք ուզում ենք մեր պետության մեջ ունենալ առողջ հասարակություն` պարտավոր ենք կանխարգելել հատկապես սրտանոթային հիվանդությունները»,- ասում է Պ. Զելվեյանը:

 

Հիվանդությունների հայտնաբերման արդյունքում հրապարակվում են հիվանդության մասին տվյալներ, որոնք որոշակի տագնապ են առաջացնում մարդկանց մոտ, ինչը, սակայն, ըստ մասնագետի` չի կարելի համարել սրտանոթային հիվանդությունների տարածվածության միտում: «Նախ՝ տարածվածության մասին լուրջ վերլուծություններ անել չենք կարող, որովհետեւ դրա վերաբերյալ մեր հանրապետությունում համարյա թե հետազոտություններ չեն իրականացվել:

 

Միակ հետազոտությունը, որ իրականացվել է տարածվածության գնահատման` դա զարկերակային եւ ճնշման գնահատումն է, որն իրականացվել է «Հայկական բժշկական ասոցիացիայի» կողմից, եւ հետազոտությունը կատարվել է Երեւան քաղաքում: Կարող եմ ասել, որ զարկերակային եւ ճնշման տարածվածությունը Երեւանում կազմում է մոտ 30%, որը համադրելի է ամբողջ աշխարհի հետ: Այնպես որ, տարածվածության մեծացում չկա, կա դիմելիության մեծացում»,- վստահեցնում է Պ. Զելվեյանը:

 

Ինչ վերաբերում է դիմելիության բարձրացմանն, ապա ըստ մասնագետի` դրան նպաստել է հասարակության առողջությանը հետեւելու գիտակցական մակարդակի զարգացումը, առողջ ապրելակերպի քարոզչությունը, որով հասարակության իրազեկությունն ապահովելու մեխանիզմներ են գործում, ինչպես նաեւ` բուժհիմնարկների եւ բժիշկների հանդեպ վստահությունը: Մասնագետի` այս վերջին մտքի հետ, իհարկե, չէի կարող համաձայնել: «Դուք քմծիծաղ տվեցիք. համաձայն եմ ձեզ հետ: Ցավոք, այսօր բժիշկը հասարակության մեջ չունի այն տեղն ու դերը, որը պիտի ունենար:

 

Դիմելիության բարձրացման հետ կապված նաեւ կարող եմ ասել, որ վերջին տարիներին առաջնային օղակն անվճար դարձնելու հետ անմիջական կապ ունի: Չնայած` այստեղ էլ շատ նուրբ, քննարկման հարցեր կան, որովհետեւ, եթե պետությունը հայտարարում է` անվճար առաջնային օղակ, եւ չի կարողանում ֆինանսապես ապահովել որակյալ օգնություն առաջին օղակում` ավելի լավ է չհայտարարի»,- պատասխանեց մասնագետը` ավելացնելով, որ պետությունն իր վրա պետք է վերցնի այն ծանրաբեռնվածությունը, որի տակից կարող է դուրս գալ: Հետեւաբար, ըստ նրա, առաջնային օղակի ֆինանսավորումը, բուժսարքավորումների զինվածությունը, հագեցվածությունը բավական ցածր մակարդակում է. «Եթե մենք ուզում ենք որակյալ բուժծառայություն` մենք նվազագույնը երեք կոմպոնենտ պիտի ունենանք` որակյալ բուժաշխատող, նյութատեխնիկական բազա եւ համապատասխան ֆինանսավորում: Առաջին երկուսը միանշանակ պայմանավորված են ֆինանսավորման հետ»: Ի դեպ, սրտանոթային հիվանդությունների հետ կապված պետական քաղաքականության համաձայն` պետպատվերով բուժվելու հնարավորություն է տրվում սոցիալական որոշ խմբերի:

 

Պ. Զելվեյանը բազմիցս հայտարարել է մեր հեռուստաեթերում սոցիալական գովազդներ տեղադրելու մասին անհրաժեշտությունը: Ամբողջ աշխարհում հասարակական խնդիրներ բարձրացնելու լավագույն մեթոդը սոցիալական գովազդն է: ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքով մեր հեռուստաընկերությունները պարտավոր են առանց կոմերցիոն նպատակ հետապնդելու յուրաքանչյուր օրվա մի քանի րոպեանոց եթերը տրամադրել սոցիալական հոլովակներին, ինչը, սակայն, չեն անում: «Մենք հաճախ հեռուստացույցով տեսնում ենք անառողջ ապրելակերպը խրախուսող գովազդներ. անհասկանալի սննդամթերքներ, որոշակի ժամերից հետո ալկոհոլային խմիչքներ, նույնիսկ անուղղակի ծխախոտ է գովազդվում: Շատ լավ կլիներ, որ սոցիալական գովազդ տեղադրվեր, որն ուղղված կլիներ հասարակության կրթմանը: Շատ կուզենայի, որ օրինակ` ամեն օր 10 վայրկյանանոց գովազդ տեսնեի, որտեղ ասվեր` սիրելի հայրենակիցներ, եթե շատ զբաղված չեք, խնդրում եմ` չափեք ձեր զարկերակային ճնշումը, եթե այն բարձր լինի 140-90-ից` խնդրում ենք դիմել բժշկի: Դրանով մենք կբացահայտենք նաեւ հասարակության մեջ առկա թաքնված զարկերակային ճնշման դեպքերը»,- նշում է Պ. Զելվեյանը` ավելացնելով, որ միայն Երեւան քաղաքում 200.000 չափահաս բնակիչ զարկերակային եւ ճնշման հետ կապված խնդիրներ ունի: Մինչդեռ նրանց ժամանակին հայտնաբերելու, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու եւ հսկողության տակ վերցնելու դեպքում` կունենայինք երկար տարիներ ապրող առողջ քաղաքացիներ:

Հեղինակ. Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցում 84-ամյա պացիենտին ներանոթային եզակի միջամտություն է կատարվել. տեսագրություն
ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցում 84-ամյա պացիենտին ներանոթային եզակի միջամտություն է կատարվել. տեսագրություն

«Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայում՝ առաջին անգամ՝ ամերիկյան արտադրության պրոթեզով, 84-ամյա պացիենտին ներանոթային...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Առիթմիա և քովիդ. erebunimed.com
Առիթմիա և քովիդ. erebunimed.com

Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
ԵՊԲՀ. Համալսարանական վիրաբույժները փայծախային զարկերակի անևրիզմայի հազվադեպ հանդիպող վիրահատություն են կատարել
ԵՊԲՀ. Համալսարանական վիրաբույժները փայծախային զարկերակի անևրիզմայի հազվադեպ հանդիպող վիրահատություն են կատարել

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում կատարվել է բարդ, հազվադեպ հերթական վիրահատությունը...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Սեփական առողջությունը կարելի է ստուգել աստիճանի օգնությամբ. armeniamedicalcenter.am
Սեփական առողջությունը կարելի է ստուգել աստիճանի օգնությամբ. armeniamedicalcenter.am

Գիտնականները մշակել են յուրահատուկ թեստ, որը գործնականորեն կարող է անցնել մոլորակի յուրաքանչյուր բնակիչ և արագ պարզել սեփական առողջության մակարդակը: Մեթոդն անվանել են «աստիճան-թեստ»...

Կլինիկական դեպք` «Արմենիա» ՀԲԿ անոթային վիրաբուժության կլինիկայում. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք` «Արմենիա» ՀԲԿ անոթային վիրաբուժության կլինիկայում. armeniamedicalcenter.am

Աորտազստային սեգմենտի և պերիֆերիկ զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարումները հիվանդների անոթային կլինիկա դիմելու ամենահաճախ պատճառներից են: Անոթների աթերոսկլերոտիկ ախտահարման ժամանակ...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. պացիենտը փրկվեց կարդիոգեն շոկից. Պողոս Սարգիսյան. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք. պացիենտը փրկվեց կարդիոգեն շոկից. Պողոս Սարգիսյան. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ ընդունարան է դիմել պացիենտ՝ 69 տարեկան: Ռիսկի գործոններն էին ՝զարկերակային հիպերտենզիան, նախկինում կրած իշեմիկ կաթվածը, ժառանգականությունը խիստ ծանրաբերնված էր (հոր և երկու եղբոր մոտ սրտամկանի ինֆարկտից...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բժիշկները փորձարկել են սրտային անբավարարության բուժման նոր սխեմա. Medical Express
Բժիշկները փորձարկել են սրտային անբավարարության բուժման նոր սխեմա. Medical Express

Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել...

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Եղանակը կարող է մեծացնել կաթվածի վտանգը. armeniamedicalcenter.am
Եղանակը կարող է մեծացնել կաթվածի վտանգը. armeniamedicalcenter.am

Բժիշկները գտնում են, որ ցուրտ եղանակը մեծացնում է կաթվածների, սրտային հիվանդությունների՝ ստենոկարդիայի նոպաների և սրտանոթային հիվանդություններով տառապողների մոտ հանկարծակի մահվան վտանգը: Կարծիք կա, որ ցածր ջերմաստիճանի...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Կալցիումը մեծացնում է տարեցների մոտ սրտային նոպայի առաջացման ռիսկը
Կալցիումը մեծացնում է տարեցների մոտ սրտային նոպայի առաջացման ռիսկը

Բրիտանական բժշկական պարբերականում հոդված է հրապարակվել այն մասին, որ օստեոպորոզի կանխարգելման նպատակով տարեցների կողմից ընդունվող կալցիումի հավելումները ազդում են սրտային նոպաների առաջացման հաճախության վրա...

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ
Կլինիկական դեպք. ներքին քնային զարկերակի խցանում (տեսագրություն). nairimed.com
Կլինիկական դեպք. ներքին քնային զարկերակի խցանում (տեսագրություն). nairimed.com

«Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Գարիկ Սարգսյանը պատմում է վիրահատության մասին...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. աորտայի անևրիզման գոտկային ցավի պատճառ, Օֆելիա Ավետիսյան. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք. աորտայի անևրիզման գոտկային ցավի պատճառ, Օֆելիա Ավետիսյան. armeniamedicalcenter.am

65 տարեկան տղամարդը բավականին երկար ժամանակ պարբերաբար հսկվել էր նյարդաբանի և անոթաբանի կողմից: Վերջին անգամ անոթների  հետազոտություն կատարվել էր մոտավորապես մեկ տարի առաջ, որի արդյունքում ժխտվել էր...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել են սրտի աորտալ փականի փակ վիրահատություն. armenpress.am
Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել են սրտի աորտալ փականի փակ վիրահատություն. armenpress.am

Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել են սրտի աորտալ փականի փակ ներանոթային վիրահատություն: Բացառիկ այդ վիրահատությունն արդեն հաստատուն քայլերով իր տեղն է գտնում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ   սրտաբանները արտասահմանցի գործընկերների հետ իրականացրել են բացառիկ միջամտություն՝ սրտի աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում: 50-ամյա տղամարդու սրտի աորտալ փականի պրոթեզավորումը կատարվել է...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Սրտաբանները գտել են, թե ինչպես պայքարել սրտային անբավարարության դեմ. biostem.am
Սրտաբանները գտել են, թե ինչպես պայքարել սրտային անբավարարության դեմ. biostem.am

«Պուլսացող կպչուկ» (пластир). սա յուրահատուկ տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս պայքարել սրտային նոպայի հետևանքների դեմ: Այն ստացել են պացիենտի կենդանի, կծկվող ցողունային բջիջներից, հայտնում է BBC-ն...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Սրտի ՄՌՏ հետազոտության առանձնահատկությունները և հնարավորությունները «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
Սրտի ՄՌՏ հետազոտության առանձնահատկությունները և հնարավորությունները «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

Սրտի ՄՌՏ հետազոտության առանձնահատկությունները և հնարավորությունները կրկին «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետների ուշադրության կենտրոնում են: «Էրեբունի» ԲԿ ՄՌՏ բաժանմունքի ռադիոլոգ Մանե Ավետիսյանի...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ